Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյան
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1941 թ. հոկտեմբերի 12-ին, Բեյրութ, Լիբանան:
Ավազանի անունը՝ Ժիրայր:
Նախնական կրթություն՝ Ազգային Քառասուն Մանկանց վարժարան։
1957 թ.- Էշրեֆիեի ազգային երկրորդական վարժարան:
1957-1960թթ. - դեղագործի օգնական և դեղավաճառ:
1960-1964թթ. - Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1965-1972 - Մելբուռնի Մոնաշ Համալսարան։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ
1963թ. - սարկավագ` ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի։
1965թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Ասողիկ արքեպիսկոպոս Ղազարյանի:
1967թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ.
Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի:
1970թ - ծայրագույն վարդապետության աստիճան` ձեռամբ Տ.
Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի:
1982թ․ - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
1992.- արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց
Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1965թ. - հոգևոր հովիվ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի հայ համայնքի, պատասխանատու հարավային Ավստրալիայի նահանգներում:
1968թ. -Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
1973 -1991թ․ - Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ։
1973-2011թ.- համատեղությամբ՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ։
1977թ. - Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդում, անդամ
Կենտրոնական կոմիտեի։